10:10 - «ՀԺ». ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը         10:00 - «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել      09:49 - «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել. դա եղել է Սեյրան Օհանյանի օրոք    

22 դեկ 2016 17:15

Տարվա «գերազանցիկներն ու ծույլիկները». ովքեր են ամենաակտիվ կին պատգամավորները

 

Ազգային ժողովում կին պատգամավորները 13-ն են։ Նրանցից ոմանք հաճախ են հանդես գալիս ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ու ընդհանրապես՝ իրենց ակտիվությամբ չեն զիջում արական սեռի պատգամավորներին։

Wnews.am-ն ուսումնասիրել է կին պատգամավորների ակտիվությունը 2016-ի կտրվածքով. ովքեր են ամենից շատն ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել, հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով ու գերազանցիկի պես ներկա եղել նիստերին։

Մեր ներկայացրած պատկերը հիմնված է Parliamentmonitoring-ի տվյալների վրա։

%d5%b0%d5%a5%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a5

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան.

Հերմինե Նաղդալյանը ԱԺ 9-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել 3 անգամ, հարց հղել՝ 2 անգամ, իսկ 10-րդ ում՝ ելույթով եւ հարցերով հանդես չի եկել։ Տարեսկզբի նստաշրջանում տիկին Նաղդալյանի բացակայությունների թիվը կազմել է 6.36 %, իսկ տարեվերջյան նստաշրջանում՝ 24.16%։

Տարեկսզբին գումարված նստաշրջանում նա հանդես է եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ վերջին նստաշրջանում՝ ոչ մի։

 

The question and answer session between the deputies and members of the Government took place at the RA NA

Զարուհի Փոստանջյան.

Զարուհի Փոստանջյանը տարվա կտրվածքով ելույթ է ունեցել 10 անգամ, հարց հղել՝ 7 անգամ։ Տարեսկզբյան նստաշրջանի նիստերի 45%-ին ներկա չի եղել, իսկ վերջին նստաշրջանում բացակայել է նիստերի 30.61%-ից։

Տարվա կտրվածքով հանդես է եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ։

karine-pogosyan-21

Կարինե Պողոսյան.

Կարինե Պողոսյանին կարելի է դասել գերազանցիկների շարքում. նա ներկա է եղել գրեթե բոլոր նիստերին։ Ելույթ ունեցել մեկ անգամ, իսկ հարց հղել՝ 12 անգամ։ Հանդես եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ։

1625

Շուշան Պետրոսյան.

Տարվա կտրվածքով Շուշան Պետրոսյանը ներկա չի եղել նիստերի շուրջ 12%-ին։ Ելույթ ունեցել մեկ անգամ, իսկ հարցեր չի հղել։ Հանդես է եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ։

%d5%a7%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a1%d6%80

Էլինար Վարդանյան.

Տիկին Վարդանյանը բացակայել է նիստերի 7.43%-ից։ Ելույթով հանդես եկել 4 անգամ, իսկ հարց հղել 6 անգամ։ Նա հանդես չի եկել որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ։

%d5%ac%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4%d5%b4%d5%ab%d5%ac%d5%a1

Լյուդմիլա Սարգսյան.

Նա բացակայել է նիստերի 10%-ից։ Ելույթ ունեցել մեկ անգամ, իսկ հարց հղել 8 անգամ։ Հանդես չի եկել որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ։

%d5%bc%d5%b8%d6%82%d5%a6

Ռուզաննա Մուրադյան.

Տիիկին Մուրադյանը ներկա չի եղել նիստերի 8%-ին։ Ելույթ է ունեցել 5 անգամ, հարց հղել 19 անգամ։ Հանդես է եկել երկու օրենսդրական նախաձեռնությամբ։ Տիկին Մուրադյանը գերազանցիկների շարքում է։

%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5

Մարինե Մարաբյան.

Տիկին Մարաբյանը բացակայել է նիստերի 28%-ից։ Ելույթ կամ հարց չի հղել։Հանդես չի եկել օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ։

%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%a1

Նաիրա Կարապետյան.

Նաիրա Կարապետյանը բացակայել է նիստերի շուրջ 47%-ից։ Ելույթ ունեցել 3 անգամ, իսկ հարց հղել` 6 անգամ։ Նա հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ։

Discussion for inclusion in the agenda of the next four-day sittings of the draft budget 2016 took place at the RA NA

Նաիրա Զոհրաբյան.

Ակտիվ հարձակվողական հռետորական ոճում հանդես եկող Նաիրա Զոհրաբյանը ներկա չի եղել նիստերի 8%-ին միայն։ Գերազանցիկ պատգամավորը ելույթ է ունեցել 23 անգամ, հարց հղել՝25 անգամ։Հանդես եկել երկու օրենսդրական նախաձեռնությամբ։

%d5%b4%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%80%d5%ab%d5%bf

Մարգարիտ Եսայան.

Տիկին Եսայանը ներկա չի եղել նիստերի 19%-ին։ Ելույթ է ունեցել 9 անգամ, հարց հղել՝ 10 անգամ։ Հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ։

%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a5

Հեղինե Բիշարյան.

Հեղինե Բիշարյանը բացակայել է նիստերի շուրջ 21%-ից։ Ելույթ է ունեցել 25 անգամ, հարց հղել՝ 38 անգամ։ Գերազանցիկ պատգամավորը հանդես է եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ։

%d5%af%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5

Կարինե Աճեմյան.

Տիկին Աճեմյանը չի եղել նիստերի 11%-ին։ Նա հանդես է եկել մեկ ելույթով, հարց հղել է 17 անգամ։ Հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ։



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր