17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

11 հուն 2016 10:10

«Հայոց աշխարհ». ԳԱԼԱ-ն երբեք էլ չի եղել պարզապես լրատվամիջոց

Ներկայացնում ենք ԳԱԼԱ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյնաի հետ հարցազրույցից մի հատված.
-Լրատվական դաշտում ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալում, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել կուսակցություն և մտնել քաղաքական դաշտ:
-ԳԱԼԱ-ին հաջողվեց կարճ ժամանակահատվածում դառնալ գործոն Գյումրիում, և վերջին մի քանի ընտրություններում իշխանության գրանցած ցածր արդյունքները Գյումրիում նաև ԳԱԼԱ-ի հետևողական աշխատանքով եմ պայմանավորված:
ԳԱԼԱ-ն երբեք էլ չի եղել պարզապես լրատվամիջոց, սահմաններ ու սահմանափակումներ երբեք մեզ համար չեն եղել: Մենք փորձել ենք անել ավելին, քան կարող էինք, և պետք է անեինք՝ որպես ԶԼՄ ներկայացուցիչ: Հենց դրանով է պայմանավորված նաև ԳԱԼԱ-ի գործոնը, ազդեցությունը և հեղինակությունը Գյումրիում:
Սակայն երբ ամփոփում ենք, թե ի՞նչ է փոխվել մեր քաղաքում, արձանագրում ենք, որ իշխանությունը մատը մատին չի տվել: Մեզ համար այլընտրանք չէր մնում, քան արդեն քաղաքական դաշտում մեր ուրույն դերակատարությունն ունենալ:
-Ինչո՞վ է առանձնանալու կուսակցությունը, որո՞նք են լինելու ձեր առաջարկած ծրագրի թիրախային կետերը:
-Կուսակցությունը դեռևս չի ստեղծվել, բայց գաղափարն արդեն առանձնահատուկ է: Այո՛, Հայաստանում աննախադեպ բան է, երբ կուսակցության ստեղծման հայտ ներկայացնողը լրատվամիջոցի ներկայացուցիչներ են:
Առանձնահատուկ է նախաձեռնողների կենսագրությունը. նրանք 11 տարի ճանապարհ են անցել ԳԱԼԱ-ի հետ, վարկաբեկված չեն, չկան կոմպրոմատներ, որ իշխանությունները փորձեն նեղն ընկնելուն պես գործի դնել, երիտասարդներ են, ովքեր անելիք և ասելիք ունեն:
Եվ ամենակարևորը՝ մեր թիմում չկան պատահական մարդիկ՝ դեսից դենից ներմուծված: Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ աննախադեպ է ոչ միայն որոշումն ինքնին, այլև աննախադեպ են լինելու մեր հետագա քայլերը: Ամբողջ նախընտրական արշավը հենված է լինելու աննախադեպ քայլերի վրա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր