Տեսանյութ.Նիկոլ Փաշինյան, քեզ սպասում է հայ ժողովրդի ցասումը. դու պետք է հեռանաս. ուրիշ ճանապարհ չկա          Թուրքամետ գրոհայինները վարձկաններ են հավաքագրում Ուկրաինա ուղարկելու համար, վճարը՝ 2000-3000 դոլար       Խրամատում քնած հայ զինվորի նկարն արժանացել է World Press Photo-ի հեղինակավոր մրցանակի    

23 դեկ 2016 09:30

«Փաստ».Պատկերացնո՞ւմ եք, ՀՀԿ նախագահը որ պահին թափով «փըշտ» անի` Սեյրան Օհանյանը կզրկվի ֆինանսավորումից

«Փաստ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանը առաջիկայում` հունվարյան արձակուրդներից հետո, կհայտարարի քաղաքական նոր դաշինքով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
«Փաստի» հավաստի տեղեկություններով` դաշինքը կֆինանսավորի Ռուսաստանի և «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Դաշինքում նրա, այսպես ասած, ներկայացուցիչը կլինի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Այժմ հավաքագրման գործընթաց է: Առանցքային դեմքերից են Վիկտոր Դալլաքյանը և Ամարասի Արթուրը: Ի դեպ, վերջինս դաշինք է մտնում հոծ խմբով, իր տղերքով, մշակույթի ոլորտի իր ընկերներով (Հրանտ Թոխատյան և այլք): Դաշինքի անվանումը դեռ քննարկվում է: Ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարը իր բոլոր քայլերը հիմնականում քննարկում է գլխավոր «կասիրի»` Արա Աբրահամյանի հետ:
Պատկերացնո՞ւմ եք, ՀՀԿ նախագահը որ պահին թափով «փըշտ» անի` Սեյրան Օհանյանը կզրկվի ֆինանսավորումից:
 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր