10:33 - Ինչո՞ւ է Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել Հայաստանից. «Ժողովուրդ»         10:19 - Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ»      10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»    

23 դեկ 2016 12:45

ԱԺ-ն վավերացրեց մի քանի վարկային համաձայնագրեր. արտահերթ նստաշրջանն ավարտվեց

 
ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստը՝ քվեարկության դնելով մի շարք քննարկված նախագծեր: 
«Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայներով: 
Քվեարկության դրվեցին նաև միջազգային պայմանագրերի վավերացման հարցերը, ըստ որի՝ ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 24 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ այս համաձայնագրով Հայաստանը 40 միլիոն եվրո վարկ է վերցնում:
ՀՀ-ի և Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի միջև 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված զարգացման քաղաքականության 4-րդ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 23 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Կարճ քննարկումից հետո քվեարկության դրվեց «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ: Այն ընդունվեց 81 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ հարաբերակցությամբ: 
ԱԺ-ն ավարտվեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր