«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

23 դեկ 2016 15:00

Պարտադիր չէ աքլորին համապատասխան բմբուլ լինի շորի վրա. Արամ Նիկոլյան

Նոր տարին տանը դիմավորելու դեպքում պարտադիր չէ հագնել տոնական զգեստներ եւ մաքսիմալ դիմահարդարվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը:
«Մարդիկ մտածում են, որ հատուկ Ամանորի գիշերվա համար դիզայներները պատրաստում են նոր գույներ, նոր հավաքածուներ: Այդպես չէ: Շատերը  հարցնում են ինչ կապ կա տարվա խորհրդանիշը գույների եւ նորաձեւության հետ: Կարող եմ հիասթափեցնել` ոչ մի կապ չկա: Նորաձեւության տենդենցները 2016-2017 աշուն-ձմեռ սեզոնի համար են: Իսկ թե ի՞նչ հագնել Ամանորի գիշերը` կախված է նրանից, թե որտեղ եք դիմավորելու: Ամանորը  ջերմ, ընտանեկան տոն է, պետք է լինել միջավայրին համապատասխան եւ ուրախ: Պարտադիր չէ աքլորին համապատասխան բմբուլ լինի շորի վրա: Այս սեզոնին նորաձեւ է նաեւ թավիշը»,-ասաց Արամ Նիկոլյանը։
 Դիզայները ցանկացած դեպքում կարեւորում է հագուստի էթիկան: Նա կարծում է՝ ավելի լավ է լինել անհատ, քան նորաձեւ։
«Հիմա նորաձեւությունը շատ խառն է: Կոնկրետ չափեր չկան: Նորաձեւ է այն մարդը, որը կարողանում է տարբերվել իր անհատականությամբ: Շատ կարեւոր է ճիշտ, գրագետ, այսինքն՝ կառուցվածքին, միջավային համապատասխան հագնվել: Յուրաքանչյուրը կարող է դառնալ նորաձեւ, քանի որ ինֆորմացիայի աղբյուրը մեծ է: Կարեւոր է գունային ճիշտ համադրությունը, արգելվում է մեկ լուքի մեջ համատեղել երեքից ավելի գույն»,-ասաց Արամ Նիկոլյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր