Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

23 դեկ 2016 16:00

Պուտին.ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը փորձում է իր բոլոր ձախողումները բարդել արտաքին գործոնների վրա

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զգացել է հասարակության տրամադրությունը և նախընտրական արշավում գնացել մինչև վերջ՝ չնայած ոչ ոք չէր հավատում, որ նա կհաղթի՝ մեզանից բացի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ:
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը փորձում է իր բոլոր ձախողումները բարդել արտաքին գործոնների վրա: Նա հիշեցրել է, որ դեմոկրատները չեն ստացել մեծամասնություն նաև Կոնգրեսի երկու պալատներում:
Նա նշել է, որ Թրամփի օգտին հրաժարվել է քվեարկել երկու ընտրիչ, իսկ Քլինթոնի օգտին՝ չորս: «Բոլոր ճակատներում պարտվել են»,- ասել է Պուտինը:
«Մենք գիտենք, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը պարտվել է ոչ միայն նախագահական ընտրություններում, այլև Կոնգրեսի ընտրություններում, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն: Դրա համար նո՞ւյնպես մենք ենք մեղավոր: Այդ ամենը խոսում է այն մասին, որ ներկայիս վարչակազմը համակարգային խնդիրներ ունի»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Պետք է կարողանալ արժանավայել պարտվել, հավելել է Պուտինը:
Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ համակրանքի հիման վրա կարելի է կառուցել երկու երկրների միջև սերտ հարաբերություններ:
«Այն հարցում, որ ԱՄՆ-ում հանրապետականները համակրում են Ռուսաստանի նախագահին, ես տեսնում են նշաններ, որ նրանց մոտ համընկնում են աշխարհի կառուցվածքի, արժեքների մասին պատկերացումները մեր պատկերացումների հետ: Դա լավ նախապայման է լավ հարաբերություններ կառուցելու համար»,- հայտարարել է Պուտինը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր