22:55 - Եղանակը Հայաստանում հուլիսի 28-ին         21:45 - Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին      21:30 - 13 նշան այն բանի, որ Դուք իդեալական հարաբերություններ ունեք    

23 դեկ 2016 20:30

Ինչպես չամիչով ու ջրով մաքրել լյարդն ընդամենը երկու օրում

 

Մարդու օրգանիզմը միշտ ունի ջրի կարիք, սակայն, հասարակ ջրին չամիչ ավելացնելով, կարելի է ստանալ լյարդը մաքրող լավագույն միջոցը: Կենսական նշանակության օրգաններից լյարդն առանձնահատուկ է նրանով, որ սպիտակուցներով է ապահովում և մաքրում է արյունը: Լյարդի ցիռոզը, A, B և C հեպատիտներն ամենավտանգավոր հիվանդություններն են: 

Healthybiofood.com-ը ներկայացրել է մի հիանալի միջոցը, որն ընդամենը 2 օրում կօգնի մաքրել լյարդը: Այս միջոցը հարկավոր է ընդունել առավոտյան:

Օգտագործման եղանակը.

Հարկավոր է առանձնացնել մի փոքր որակյալ սև չամիչ, այնուհետև կաթսայի մեջ լցնել 3 բաժակ ջուր և 1 բաժակ սև չամիչ:  Եփել չամիչը 2 րոպե, այնուհետև վերցնել կրակից և թրմել 24 ժամ: Հաջորդ օրը խմել մեկ բաժակ թուրմ: Ընդ որում՝ այն կարելի է խմել ինչպես տաք այնպես էլ սառը վիճակում:

Ընդամենը երկու օր այս միջոցն ընդունելու դեպքում կարելի է նկատել զգալի դրական փոփոխություններ, սակայն բուժումը ցանկալի է շարունակել ամբողջ շաբաթվա ընթացքում: Բացի այդ, հարկավոր է նաև նվազեցնել ճարպաթթուների կիրառությունը և խուսափել այդ ընթացքում ալկոհոլի գործածությունից:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր