17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

24 դեկ 2016 19:10

Շումախերի որդին կմրցի «Ֆորմուլա-3»-ում

Միկ Շումախերը՝ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխաիլ Շումախերի որդին, միացել է Prema Powerteam թիմին, որը հանդես է գալիս «Ֆորմուլա-3» եվրոպական առաջնությանը, գրում է lenta.ru-ն:
«Ֆորմուլա-3» տեղափոխվելն ինձ համար կատարյալ քայլ կլինի, ես անհամբեր սպասում են նոր սեզոնի մեկնարկին: Ես նաև ուրախ եմ մնալ Prema-ում, քանի որ դա պրոֆեսիոնալների թիմ է, և ես կրկին հնարավորոթյուն կստանամ շատ նոր բաներ իմանալ»,- պատմել է Շումախեր կրտսերը, ով հանդես է գալու Prema-ի համար 2017 թվականի սեզոնում:
Նախորդ սեզոնում նա այդ թիմի կազմում մրցել է իտալական և գերմանական «Ֆորմուլա-4»-երում: 17-ամյա մրցարշավորդը 10 հաղթանակ է տարել:
Նրա հայրը վերականգնման կուրս է անցնում Շվեյցարիայում: Նա հիվանդանոցից իր առանձնատուն է վերադարձել 2014 թվականի սեպտեմբերին: Մինչ այդ Շումախերը կես տարուց ավելի կոմայի մեջ էր դժբախտ պատահարի հետևանքով, որը տեղի էր ունեցել 2013 թվականի դեկտեմբերին՝ դահուկ քշելիս: Նա այդ ժամանակ ընկել էր և գլուխը հարվածել քարին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր