18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

24 դեկ 2016 19:30

Սիրիական ազատ բանակի ջոկատներին հաջողվել է իսլամիստներից ազատել հիվանդանոցի շենքը

Թուրքիան հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 68 գրոհային ոչնչացնելու մասին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Անկարայի տվյալներով՝ իսլամիստները ոչնչացվել են Էլ-Բաբ քաղաքի մոտ ընթացող մարտերում չափավոր սիրիական ընդդիմության անդամների կողմից, որոնց աջակցություն են տրամադրել թուրք զինծառայողները: Հաղորդվում է նաև ԻՊ-ի 141 օբյեկտ, այդ թվում շտաբ ոչնչացնելու մասին:
Սիրիական ազատ բանակի ջոկատներին հաջողվել է իսլամիստներից ազատել հիվանդանոցի շենքը, որտեղ գտնվել է հրամանատարական կենտրոնը և զինամթերքի պահեստը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին երկու զոհ են ունեցել: Բացի այդ, թուրքական լրատվամիջոցների տվյալներով, ԻՊ-ը պատանդ է վերցրել Թուրքիայի զինված ուժերի երեք զինվորի: Այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, նշում է գործակալությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր