22:55 - Եղանակը Հայաստանում հուլիսի 28-ին         21:45 - Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին      21:30 - 13 նշան այն բանի, որ Դուք իդեալական հարաբերություններ ունեք    

26 դեկ 2016 11:20

Սուրբ Ծննդի առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասը

Կաթոլիկների տոնացույցով նշվող Սուրբ Ծննդի առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի քրիստոնեական Քասսաա թաղամասը, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ սիրիական պետական լրատվական գործակալությանը (SANA) հղումով:
Հաղորդվում է, որ եկեղեցական պատարագի ժամանակ ականանետից արձակված առնվազն 3 արկ է պայթել ֆրանսիական հոսպիտալի մոտ: Գնդակոծման հետևանքով նյութական վնաս է հասցվել հանրային ու մասնավոր սեփականությանը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա:
2011թ. մարտից Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 300.000 մարդ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր