16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

26 դեկ 2016 13:45

Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը

54 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը, փոխանցում է BBC-ն: Նա մահացել է Մեծ Բրիտանիայի իր տանը: Երգչի մահվան մասին լուրերը հաստատել է նաև տեղի ոստիկանությունը: Մահվան պատճառները չեն նշվում: Հայտնի է միայն, որ ոստիկանությունը որևէ կասկածելի հանգամանք չի հայտնաբերել: Հիշեցնենք, որ 2011թ. Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ է տարել: Այդ պահին նա գտնվել է կյանքի և մահվան շեմին, և թոքերի արհեստական ապարատի պատճառով կարող էր կորցնել ձայնը, սակայն ավելի ուշ՝ մեկ տարի անց, երգիչը հայտարարեց լիարժեք ապաքինման մասին: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր