13:01 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում         12:53 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին      12:34 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում    

26 դեկ 2016 15:00

Վանաձորի թատրոնի տնօրեն կնշանակվի Ագնեսա Շահնազարյանը. Արմեն Ամիրյան

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով Վանաձորի թատրոնի տնօրենի թեմային՝ ասաց, որ առաջիկայում թատրոնի տնօրեն կնշանակի Ագնեսա Շահնազարյանը։
«Ավարտվեց Վանաձորի տնօրենի մրցույթը և թերևս այսօր կամ վաղը ես կստորագրեմ հրամանը նոր տնօրենի նշանակման: Վանաձորի թատրոնում երկու թեկնածու էին, որոնցից մեկը քննությունը չհանձնեց և երկրորդը Ագնեսա Շահնազարյանն է, և պատրաստվում եմ հրամանը տալ»,– ասաց նա:
Նշենք, որ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աղմուկ էր բարձրացել՝ պայմանավորված թատրոնի տնօրենի ընտրության հետ: Թատրոնի աշխատակիցները անանուն նամակ էին ուղարկել տարբեր ԶԼՄ-ների խմբագրություններ՝ նշենով. «Աբելյանցիները հույս ունեին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարումը ստանձնած Հրաչյա Պապինյանը կմասնակցի մրցույթին եւ կշարունակի հետայսու պաշտոնավարել՝ չնայած բոլորին մտատանջում էր մի կարեւոր փաստ, որն անխուսափելիորեն կախված էր թատրոնի գլխին. վաղուց որոշված էր` ինտրիգների սիրահար Վահե Շահվերդյանն ու ոչ պակաս ինտրիգներ ստեղծող Ագնեսա Շահնազարյանը կղեկավարեն Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը: ... Վահե Շահվերդյանը, օգտվելով նորանշանակ նախարարի բարեհամբույր կերպարից, թքած ունենալով վարչապետի հեղափոխական ծրագրերի վրա, թեւանցուկ-թեւանցուկ Նելլի Շահնազարյանին, ավելի ստույգ՝ Ագնեսա Շահնազարյանի մորը, թակելու դուռ ու պատուհան չթողեցին»:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ին հայտարարված մրցույթին չեն մասնակցել Հրաչյա Պապինյանը, ինչպես նաեւ նախկին տնօրեն Հովհաննես Չախմախչյանը, որն ազատվել է աշխատանքից՝ տեղը զիջելով ժամանակավոր պաշտոնակատարի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր