12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել         12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը      12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին    

26 դեկ 2016 16:45

Ժիրայր Սեֆիլյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ բողոքը մերժվել է

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանի բողոքը՝ խափանման միջոց կալանքի դեմ:
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց. «Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորման դեմ բողոքը և ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը»:
Հիշեցնենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է և մինչ այժմ շարունակում է մնալ կալանավորված:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր