Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ          Եվրոպային նախազգուշացրել են պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին       Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է    

27 դեկ 2016 11:15

Երեւան-Գյումրի ճանապարհին բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 21015»-ը. վիրավորների մեջ կան բժիշկներ (ֆոտո)

Շիրակի մարզում, դեկտեմբերի 26-ին, ժամը 11։50-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում բախվել են Nissan Note մակնիշի 34 ՕZ 780 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Արշալույս Հ.) եւ «ՎԱԶ-21015» մակնիշի P085 YN 23 համարանիշի (վարորդ՝ 38-ամյա Սուրեն Ա.) ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Nissan-ի ուղեւորուհի, 34-ամյա Մարիաննա Վ.-ն եւ «ՎԱԶ 21015»-ի ուղեւորուհիներ՝ 33-ամյա Վեվելինա Մ.-ն եւ 30-ամյա Անի Վ.-ն տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Վթարի հետնքով Nissan-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձնակույտի մեջ:
Nissan-ի վարորդ Արշալույս Հ.-ն աշխատում է «Գյումրի» բժշկական կենտրոնում՝ բժիշկ, իսկ վիրավորներից Մարիաննա Վ.-ն՝ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ բժշկուհի։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր