10:15 - «Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. «Ծառուկյան» դաշինքի ձայների լիմիտ են սահմանել         10:10 - «ՀԺ». ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը      10:00 - «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել    

27 դեկ 2016 18:20

Հրաժարվելով այս 10 սննդից՝ դուք ձեռք կբերեք ձեր երազած հարթ և ձիգ փորը

 

Բոլորն էլ ցանկանում են ունենալ հարթ և ձիգ փոր, սակայն միայն մարզվելով դուք չեք հասնի ցանկալի արդյունքի:
Ձեզ ենք ներկայացնում 10 սնունդ, որոնցից պետք է կտրականապես հրաժարվել:

Խուսափե՛ք ալկոհոլային ըմպելիքներից

 

Որոշ ալկոհոլային ըմպելիքներ հարուստ են կալորիաներով, սակայն սա չէ գլխավորը: Ալկոհոլի օգտագործումը մեծացնում է ախորժակը և շփոթության մեջ է գցում գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է լցվածության, լիության զգացողության համար: Այսպիսով՝ նշանակություն չունի, թե որքան կուշտ եք դուք, մեկ գավաթ գարեջրից հետո դուք պարտադիր մի բան կուտեք:

Հրաժարվե՛ք գազավորված ըմպելիքներից

 

Չնայած որ մենք անընդհատ լսում ենք սրա մասին, միևնույն է, չենք կարողանում հրաժարվել: Բայց եթե դուք իսկապես ցանկանում եք հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին, ապա պետք է վերջ տաք գազավորված զովացուցիչ ըմպելիքներ օգտագործելուն: Անգամ ցածր կալորիականությամբ ըմպելիքները դանդաղեցնում են մետաբոլիզմը, և ձեր օրգանիզմը հակվում է ավելորդ գրամներ հավաքելուն:

Մի՛ ծամեք ծամոն


 

Երբ դուք ծամոն եք ծամում, ձեր օրգանիզմը պատրաստվում է սնունդ ընդունելու: Բացի այդ՝ ծամելու ընթացքում արտադրվում է ստամոքսահյութ և ձեզ մոտ սովի զգացում է առաջանում:

Պահպանե՛ք ցածր աղայնության սննդակարգ

 

Հիշե՛ք, շաքարավազի և աղի քանակությունը պետք է սահմանափակվի, հատկապես, եթե դուք ունեք արյան բարձր ճնշում:

Հրաժարվե՛ք արագ սննդից

 

Գաղտնիք չէ, որ արագ սնունդը չափից դուրս շատ կալորիաներ է պարունակում, որոնք բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ են դառնում: Բացի այդ՝ արագ սնունդ օգտագործելը ձեզ թույլ չի տալիս ձերբազատվել ավելորդ քաշից:

Մոռացե՛ք մայոնեզի մասին

 

Եթե դուք մայոնեզի և մայոնեզային աղցանների սիրահար եք, ապա դուք պետք է իմանաք, որ մայոնեզը պարունակում է առնվազն 80% ճարպ:

Հրաժարվե՛ք ֆրիից (տապակած կարտոֆիլ)

 

Այո՛, բոլորս էլ շատ ենք սիրում այս ուտեստը, սակայն եթե դուք ցանկանում եք ձերբազատվել ավելորդ կալորիաներից, ապա պետք է հրաժարվեք ֆրիից: Այսպիսի ուտեստը ոչ միայն նպաստում է կիլոգրամների ավելացմանը, այլև բթացնում է միտքը:

Մոռացե՛ք պաղպաղակի մասին

 

Սա գաղտնիք չէ և մեկնաբանության կարիք անգամ չկա:

Մի՛ օգտագործեք օրգանիզմը ուռացնող սնունդ

 

Անգամ ամենանիհար մարդիկ կարող են ունենալ տեսանելի փոր, եթե օգտագործեն օրգանիզմում գազեր առաջացնող և ուռացնող սնունդ:

Մի՛ խաբվեք «առանց շաքարի» ուտեստներին

Այսպիսի սնունդը նպատակահարմար է միայն շաքարային դիաբետ ունեցողների համար:

BlogNews.am

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր