17:55 - «Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել         17:38 - Սիրո երեք կարեւոր դաս, որոնք կանայք չափազանց ուշ են ըմբռնում      17:23 - Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները    

28 դեկ 2016 19:30

Goal.com․ «Հայաստանում վրդովված են․ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել լավագույն մարզիկների տասնյակում»

Goal.com հեղինակավոր կայքը եւս անդրադարձել է 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակին, որում տեղ չէր գտել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Հայաստանում վրդովված են, քանի որ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում» վերնագրով նյութում նշվում է, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տեղ չի գտել նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում փայլած եւ այս տարի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տպավորիչ խաղ ցուցադրող ֆուտբոլիստի համար։
Կայքը մեջբերել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանն այն մասին, որ անուրանալի են Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձեւ ֆուտբոլի ասպարեզում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր