22:23 - Թանկարժեք իրեր, որոնք բազմաթիվ դժբախտություններ կարող են բերել         21:30 - Կարեն Կարապետյանը՝ Ալագյազում իրեն դիմավորած քրեական հեղինակության եւ Ծառուկյանի 15 միլիարդի մասին (տեսանյութ)      21:00 - Մեր երկրում սատանա կա, պետք է քշել. Սասուն Միքայելյան    

29 դեկ 2016 11:10

Տղամարդ եղեք, խոսքս ուղղում եմ կոնկրետ այն մարդկանց, ովքեր ասում են, թե ես ինքս ինձ ներկայացնում եմ որպես օլիմպիական չեմպիոն.Միհրան Հարությունյան

 

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունից հետո պատասխանել է NEWS.am Sport-ի թղթակցի հարցերին։

Միհրան, արդեն երկրորդ տարին անընդմեջ դու ճանաչվում ես Հայաստանի երկրորդ լավագույն մարզիկ՝ զիջելով միայն Արթուր Ալեքսանյանին: Ինչպիսի՞ն էին այսօր քո ապրումները, դու Հայաստանում ճանաչվում ես որպես օլիմպիական չեմպիոն ու մի ամբողջ ազգ քեզ հետ պահեց սպորտը լքելու մտադրությունից:

 

Շատ լավ ասացիք՝ ինձ ճանաչեցին օլիմպիական չեմպիոն Հայսստանում: Ինձ ճանաչեցին...

Խոսքս ուղղում եմ կոնկրետ այն մարդկանց, ովքեր բարձրաձայն արտահայտվում են, թե իբր ես ինքս ինձ պարբերաբար գովազդում եմ եւ ներկայացնում որպես օլիմպիական չեմպիոն: Խոսքս ուղղված է կոնկրետ իմ թիմակիցներին, մեր հավաքականի անդամներին։

Ինձ հասնում են իմ մասին ռեպլիկներ, որոնց հեղինակներն ինձ մոտ առաջացնում են թույլ մարդկանց տպավորություն: Բայց քանի որ մեր թիմում չկան թույլ մարդիկ, նշանակում է, պետք չէ ինձ հիասթափեցնել: Տղամարդ եղեք: Հավաքականում բոլորիս նպատակը մեկն է՝ հաղթել, հաղթանակ բերել Հայաստանին: Ես երբեք ինքս ինձ չեմ անվանել օլիմպիական չեմպիոն, եւ չեմ էլ պատրաստվում ինձ հռչակել օլիմպիական չեմպիոն: Ինձ օլիմպիական չեմպիոն ճանաչեցին Հայաստանում պետական մակարդակով, ես դա ընդունեցի եւ խոնարհվեցի այդ որոշման առջեւ: Ինձ բոլորը կարող են կոչել օլիմպիական չեմպիոն, դիմել որպես օլիմպիական չեմպիոն. բոլոր նրանք, ովքեր ինձ իսկապես համարում եմ կամ ընդունում որպես այդպիսին: Ես այդ կարծիքների առջեւ խոնարհվում եմ եւ շնորհակալություն հայտնում եւ առաջ շարժվում: Բայց երբեք ինքս չեմ գոռում, որ ես օլիմպիական չեմպիոն եմ: Ինքնագովազդով չեմ զբաղվում:

Եվ ո՞վ է այդ «ռեպլիկների» հեղինակը թիմում:

Ես գիտեմ դա ով է անում, բոլորը գիտեն՝ ով է:

Ի՞նչ է տալիս քեզ լավագույնների շարքում լինելը:

Ես երջանիկ մարդ եմ, չնայած նրան, որ ինձ հետ միշտ կմնա Ռիոյում կատարված այդ «ողբերգությունը»։ Բայց ես խոստանում եմ, որ գորգ կվերադառնա ավելի ուժեղ Միհրան Հարությունյանը: Հիմա ինձ մոտ դրանք երազանքի փուլում են, քանի որ ես դեռեւս երկար ամիսներ պետք է վերականգնեմ ձեռքս: Ինչ վերաբերում է տարվա երկրորդ լավագույն մարզիկ ճանաչվելուն, հպարտ եմ, որ լավագույնների ցուցակում եմ: Ես ինքս ինձ համար ամփոփել եմ իմ այս տարին, եթե ինձ ընտրել են տարվա երկրորդ լավագույն մարզիկը, ես ընտրում եմ իմ ազգին, այն առաջին տեղում է: Իմ ազգն ու հասարակությունն է իմ դժվար օրերին ինձ գոտեպնդել ու ինձ համար արդեն մեծ հաղթանակ է: Մնացած ամեն ինչ ոչինչ է ինձ համար: Ես խոսքերն ու արտահայտությունները որոնք հնչում են իմ մեջքի հետեւում, դրանց հեղինակներն այնպիսի մարդիկ են, ովքեր չեն տիրապետում տղամարդուն հարիր հատկանիշներին՝ ինքնատիրապետում եւ խիղճ: Պետք է տղամարդ լինել, իսկ եթե այդ մարդկանց համար դժվար է հսմակերպվել ինձ հետ, թող ընդունեն այն փաստն ու իրականությունը, որ իրենք ինձանիձ հետ են: Ով ինձանից առաջ է, պատվով ցույց կտա, կհաղթի ինձ ու ես պատվով կընդունեմ այդ փաստը: Խորհուրդ կտայի ապրել համերաշխ:



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր