17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

11 հուն 2016 13:50

Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրկին քննադատել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։ Թուրքական «Haberyanki» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ վարչապետը նշել է, որ Թուրքիայի պատմության մեջ չկա մի դեպք, որից իրենք ամաչեն, և նման բանաձև ընդունող երկրներին խորհուրդ է տվել սեփական պատմությանը և իրականացրած կոտորածներին նայել։
Յըլըդրըմը Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն անուղղակիորեն կապել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) գործունեության հետ։ «ինչպիսի զուգադիպություն․ երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում է օտարեկրյան դեսպանների հետ ԱԶԿ-ից (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից») ազատվելու համար, Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայում խորհրդարանն ընդունում է հայկական լոբբիի բանաձևը»,-ասել է Յըլդըդըմը՝ հավելելով, որ ընդունված որոշումը սխալ է, թուրք ժողովրդի անցյալը հայտնի է։
Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ անգամ պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր