17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

11 հուն 2016 14:10

Պորոշենկոյի գրառումը՝ ուղղված Էրդողանին

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում հատուկ ինքնաթիռ ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում է korrespondent.net-ը:
«Շնորհակալ եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Լվովի մոտակայքում հրդեհի մարման հարցում Ուկրաինային օգնելու համար հատուկ ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության համար: Ընկերոջը դժվարության մեջ են ճանաչում»,- գրել է Պորոշենկոն Twitter-ի իր էջում:
Նախագահի գրասենյակի տեղեկություններով՝ թուրքական օգնության ներգրավման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին: Այդկերպ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է ուղարկել իր ինքնաթիռը՝ Ուկրաինայում հրդեհաշիջման համար:
Լվովի մոտակայքում հրդեհը նոր թափով էր բռնկվել հունիսի 7-ին, հրշեջները դրա մարման համար ավիացիա էին օգտագործել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր