19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

30 դեկ 2016 18:20

Ռուսաստանն առաջին տեսանելի քայլերն է ձեռնարկել` ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների. CNN

Ռուսաստանի Դաշնության իշխանություններն առաջին տեսանելի քայլերն են ձեռնարկել ի պատասխան երեկ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների, հայտնում է CNN-ը` մանրամասնելով, որ խոսքը Մոսկվայում անգլո-ամերիկյան դպրոցի փակման մասին է:
Վկայակոչելով թեմային քաջատեղյակ ամերիկյան աղբյուրի` CNN-ը գրում է, որ փակված դպրոց էին հաճախում ՌԴ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանատների աշխատակիցների երեխաները:
Հաղորդվում է նաև, որ ռուսական իշխանությունները փակել են ԱՄՆ-ի դեսպանատան՝ Մոսկվայի մերձակայքում` Սերեբրյաննի Բորում, գտնվող հանգստյան տունը:
Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին`նրանց մեղադրելով ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեռհարձակումների իրականացման համար:
Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է Ռուսաստանի Դաշնության 35 դիվանագետի ու նույն պատճառաբանությամբ փակում է Միացյալ Նահանգների տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն:
Բացի այդ, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ու կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Մեկնաբանելով պատժամիջոցների սահմանումը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելուն, ինչպես նաև ամերիկացի դիվանագետներին ճնշելուն:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր