17:02 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են         16:25 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին      16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times    

30 դեկ 2016 20:20

Ինչու Բեն Ավետիսյանը Ամանորի գիշերը երազանք չի պահում

Life.panorama.am-ը նախատոնական հարցազրույց է ունեցել դերասան Բեն Ավետիսյանի հետ, ում համար 2016-ը բավականին հաջող էր ոչ միայն գործնական, այլեւ անձնական առումով:
«Բավականին ակտիվ աշխատանքային տարի ունեցա, հասցրեցի նաեւ սեփական բիզնես հիմնել, այնպես որ բողոքել չեմ կարող»,- նշեց Բենը:
Խոսելով Ամանորն անցկացնելու իր տարբերակի մասին' դերասանը նկատեց.
«Ամեն տարի պարտադիր Ամանորի գիշերը տանն եմ լինում, ընտանիքիս հետ միասին դիմավորում եմ Նոր տարին ու դրանից հետո սկսվում է տոնական եռուզեռը: Գիշերը շարունակում եմ տոնել ընկերներիս հետ: Մենք մի անխախտ ավանդույթ ունենք' պարտադիր գնում ենք մեր մտերիմների տներն ու շնորհավորում Նոր տարին: Ինքս ընդհանրապես ձմեռը չեմ սիրում, սակայն Նոր տարին ձմռան միակ ու լավագույն տոնն է»:
Ամանորի գիշերը Բենը երազանքներ չի պահում.
«Չեմ սիրում երազել, փոխարենը' սիրում եմ նպատակ դնել իմ առաջ ու կատարել դրանք: Նոր տարվա գիշերն էլ նպատակ եմ դնում իմ առաջ ու տարվա ընթացքում գնում եմ դեպի դրա իրականացումը: Օրինակ' անցած տարի մտածեցի նոր մեքենա ձեռք բերել ու տարվա ընթացքում գնեցի այն: Այս տարվա համար դեռ չեմ մտածել նպատակներիս մասին»,- հավելեց մեր զրուցակիցը:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր