11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

31 դեկ 2016 16:00

Ժողովրդական միջոցներով արգանդի միոմայի բուժման բաղադրատոմսեր

 

Ժողովրդական միջոցները հիմնականում ուղղված են հակաուռուցքային իմունիտետի ուժեղացմանն  ու ուռուցքային բջիջների աճի ճնշմանը:
Միոմայի դեպքում ժողովրդական միջոցների օգտագործումը (հատկապես սկզբնական փուլերում), մեծ մասամբ դեպքերում թույլ է տալիս խուսափել վիրահատական միջամտությունից,  ապահովում է արգանդի պահպանումը և  նպաստում վերարտադրողականությանը: Հաշվի առնելով, որ հիվանդության առաջացման պատճառներից մեկը համարվում է նյարդային համակարգի խանգարումները, ապա հարկ է  ամրացնել այն: Օգտվեք ներքոհիշյալ հանձնարարվող բաղադրատոմսերից մինչև լրիվ առողջացումը:
Բուսաբուժություն

1/2 բաժակ օղին խառնել 1 ճաշի գդալ ճզմած սխտորի հետ, թրմել 3 շաբաթ, մութ և սառը տեղում, ապա քամել: Ընդունել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց 30 րոպե առաջ:

  1. 1ճաշի գդալ չոր, մանրացված կռատուկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, գիշերը թրմել, քամեկ: Խմել թուրմը 1/2 բաժակ, օրը չորս անգամ, մեկ ամսվա ընթացքում, 10 օր ընդմիջում տալ և բուժումը կրկնել:
  2. 0,5 լիտր օղու վրա լցնել 1 կգ հունական ընկույզի կճեպներն ու միջնապատերը, թրմել 10 օր, քամել: Թուրմն ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո:
  3. Մսաղացով անցկացնել 300 գ հալվե (բույսի տարիքը հարկ է լինի 3 տարուց ոչ պակաս, այն պետք է ջրված լինի 5 օր առաջ), ավելացնել 0,5 կգ մեղր և 0,5 լ կարմիր գինի (նախընտրելի է` կագոր): Խառնուրդը թրմել 5 օր, մութ տեղում: Խմել թուրմը 1 թեյի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո 1 ժամ առաջ: Բուժման կուրսը մեկուկես ամիս է:
     

Արյունահոսության դեպքում

2 կապ գազարի տերևուքի (թարմ կամ չորացրած) վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, թրմել 30-40 րոպե, քամել: Թուրմ ինչքան հնարավոր է, հաճախ խմեք, առանց սահմանափակումների, մինչև արյունահոսության դադարումը:

  • Արդյունավետ են նաև կտավատի, հազարատերևի,  կղմուխի թուրմերը: Դրանք օգտագործվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընդունման ձևով:

Բուժման ամողջ ընթացքում փորձեք խուսափել սթրեսներից և արևի տակ երկար ժամանակ մնալուց: Եթե բուժումն արդյունք չտա, հարկ է դիմել մասնագետի:

 

Առողջապահության լրատու 7

med-practic.com



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր