22:55 - Եղանակը Հայաստանում հուլիսի 28-ին         21:45 - Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին      21:30 - 13 նշան այն բանի, որ Դուք իդեալական հարաբերություններ ունեք    

31 դեկ 2016 18:00

Օրական որքան սուրճ կարելի է խմել

 

Շատ մարդիկ իրենց օրը չեն պատերացնում առանց սուրճի որոշակի քանակության: Սակայն մինչ օրս մասնագետները վիճում են այն հարցի շուրջ, թե ինչպես է օգտագործված սուրճն ազդում առողջության վրա:
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը կարող է առողջությանը օգուտ բերել, եթե այն օգտագործել սահմանափակ քանակությամբ, իսկ մեկ այլ հետազոտությունների տվյալներ  կասկածի տակ են դնում սուրճի արդյունավետությունը:Մասնագետները նշում են, որ բոլորի համար սուրճի  օգտագործման վերաբերյալ հստակ չափաքանակ չի կարող լինել, սակայն մոտավոր թույլատրելի նորման մարդկանց մեծ մասի համար  օրական 3-5 բաժակն է: Նման քանակությամբ ըմպելիքն անվտանգ է առողջության համար, սակայն, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ,  պետք է մի փոքր կրճատեն այդ նորման:

 

Նաև շատ կարևոր է հիշել այն մասին, որ չափից շատ սուրճ օգտագործելը կարող է հանգեցնել  քնի խանգարման ու այդ դեպքում քնելը շատ դժվար կլինի: Սուրճը առույգացնող ընպելիք է, ինչի պատճառով քնելուց առաջ խորհուրդ չի տրվում խմել սուրճ:
Դիետոլոգների համաձայն առողջության համար օպտիմալ է համարվում առավոտյան 1 բաժակ սուրճի օգտագործումը, ինչի դեպքում և քունը նորմալ կլինի և սուրճի հավելյալ բաժակի հետ օրգանիզմը չի ստանա  հավելյալ կալորիաներ:

 

 

med2.ru



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր