22:57 - Մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը         22:20 - Ինչպես եք ձեր կյանքն ավելի բարդացնում, քան այն կարող է լինել      21:43 - Ինձ գուցե փնովեն` «Զվարթնոց» թեման հագուստի մեջ կիրառելու համար    

01 հուն 2017 18:21

Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը

Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդըՀայ մարզիկների Ամանորյա շնորհավորանքները:

Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդըԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը եւ սուրբ Ծնունդը: Խաղաղություն, առողջություն, սեր և երջանկություն թող բերի Աքաղաղի 2017 թվականը: Շնորհավոր:

Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդըԲռնցքամարտիկ Արամ Ավագյան

Իմ հայ ժողովուրդ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն և նպատակների իրականացում: Թող 2017 թ. խաղաղություն ու շենություն բերի յուրաքանչյուր օջախ, լինի զարգացման ու զորացման տարի, նոր ձեռքբերումների, անձնական ու աշխատանքային Հաջողությունների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդըՇախմատիստ Հայկ Մարտիրոսյան

Շնորհավոր Ամանոր, ամբողջ աշխարհին մաղթում եմ ուրախություն, սեր, երջանկություն: 

Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդըԲռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով

Ի սրտե շնորհավորում եմ բոլորի գալիք ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն բարին։ Թող այս նոր տարին խաղաղություն բերի սահմանում և հայ ժողովրդին, սիրո և երջանկության տարի լինի, ավելանան ոսկե մեդալները։ Կարողանանք պահել այն ինչ ունենք։ Հավատքը առ Աստված ավելի շատանա և վերանան բոլոր տեսակի խռովությունները։

Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը

Ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյան
ժողովուրդ ջան շնորհավոր բոլորիդ Ամանորը, եղեք առողջ ու երջանիկ, շրջապատված իրական ու հավատարիմ ընկերներով:
Հայ մարզիկները շնորհավորում են Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան
Շնորհավոր բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը...Ցանկանում եմ բոլորին առողջություն ու հաջողություններով լի տարի:




Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր