17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

03 հուն 2017 13:00

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Renault-ն ու Ford-ը. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 1 հասցեի դիմաց՝ Երևանյան լճի կամրջի վրա, բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավետիսյանի վարած BMW մակնիշի 01 TT 201 համարանիշի, Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 48-ամյա Արթուր Զոհրաբյանի վարած Renault մակնիշի 170 ԼՍ 67 համարանիշի և Արարատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ford մակնիշի 34 MC 852 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, 31-ամյա Գարեգին Ավետիսյանը, 30-ամյա Ամալյա Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Renault-ի ուղևորներ, 32-ամյա Ռուզան Այվազյանը, 34-ամյա Արշակ Հովհաննիսյանը և 8-ամյա Սուսան Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախանական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW -ի վարորդը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր