14:18 - Տեսանյութ.Սեպտեմբերին կարող ենք բացել դպրոցները, բայց ․․․ Արայիկ Հարությունյան         13:56 - Ստեփանակերտում հայրը որդուն գտել է ծառից կախված      13:36 - Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է. Բագրատ Եսայանը՝ Հայկ Մարությանին    

04 հուն 2017 14:00

Բիլ և Հիլարի Քլինթոնները ներկա կգտնվեն Թրամփի երդմնակալությանը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կինը՝ ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտված Հիլարի Քլինթոնը, Վաշինգտոն կուղևորվեն՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոն զույգից բացի, արարողությանը կմասնակցի նաև ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը՝ կնոջ՝ Լորայի հետ։ Ինչպես նշում է The Hill պարբերականը՝ նախկինում արարողությանը մասնակցելու իր պլանների մասին էր հայտարարել 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։ԱՄՆ-ում ներկայում բնակվող միակ նախագահը, ով չի մասնակցի արարողությանը, կլինի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագը։ Պատճառն առողջական խնդիրներն են։
Երդմնակալության արարողությունը, որից հետո Թրամփը պաշտոնապես կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահ, տեղի կունենա Վաշինգտոնում, հունվարի 20-ին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր