22:23 - Թանկարժեք իրեր, որոնք բազմաթիվ դժբախտություններ կարող են բերել         21:30 - Կարեն Կարապետյանը՝ Ալագյազում իրեն դիմավորած քրեական հեղինակության եւ Ծառուկյանի 15 միլիարդի մասին (տեսանյութ)      21:00 - Մեր երկրում սատանա կա, պետք է քշել. Սասուն Միքայելյան    

04 հուն 2017 21:00

Թուրքիայում սպանված ՌԴ դեսպանի մայրը հայուհի է

Թուրքիայում սպանված ՌԴ դեսպանի մայրը հայուհի է2016 թվականի դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը հայկական «արմատներ» ունի, պարզվում է՝ նրա մայրը՝ Մարիա Անդրեեւնան հայուհի է, հայտնում է ռուսաստանյան` russia-armenia.info կայքը: Այս մասին մի առիթով ՌԴ վաստակավոր արտիստ, երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Արարատ Մկրտչյանին է պատմել սպանված դեսպանի կինը՝ Մարինա Միխայելովնան: Երաժշտի ու դեսպանի հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականին Հյուսիսային Կորեայում, որտեղ Արարատ Մկրտչյանը մեկնել էր հյուրախաղերի: Հյուրախաղերի շրջանակում կազմակերպված համերգներից մեկի ժամանակ էլ տեղի է ունեցել Արարատ Մկրտչյանի ու Անդրեյ Կառլովի ծանոթությունը: Մկրտչյանի կատարումը հիացրել է դեսպանի տիկնոջը, եւ երբ նա իմացել է Մկրտչյանի հայ լինելու մասին, մոտեցել է նրան, շնորհակալություն հայտնել ու ասել, որ ամուսինն էլ է կիսով չափ հայ: Անդրեյ Կառլովը նույնպես շնորհակալություն է հայտնել Արարատ Մկրտչյանին ու նրան զարմացրել իր հայերենով: Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը Անդրեյ Կառլովը ծնվել է Մոսկվայում դիվանագետների ընտանիքում եւ ծնողների պես ընտրել դիվանագիտական ուղին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել նրա մասնագիտական հմտությունները ու անձամբ ճանաչելով դեսպանին՝ նրա մասին կարծիք է հայտնել, թե հրաշալի դիվանագետ էր, բարի անձնավորություն: ՌԴ նախագահի հանձնարարականով դեսպանը հետմահու կարժանանա պետական մրցանակի: Հիշեցնենք, որ Անկարայում մի ցուցահանդեսում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակում իրականացվեց, ինչի արդյունքում նա սպանվեց: 



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր