13:00 - Գիտնականներն առաջին աստղային աստերոիդի հայտնաբերման մասին են հայտնել.Տեսանյութ         12:45 - Հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցող թուրք քաղաքապետին իր տեղը պետք է ցույց տալ. Փայլան      12:15 - Բռնաբարողը եւ իր զոհը նույն խցում են հայտնվել    

05 հուն 2017 21:00

Թուրքիայի Իզմիր քաղաքում իրականացված ահաբեկչության հետևանքով 2 մարդ է մահացել, 5-ը՝ վիրավորվել

 

Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջև այսօր մարդատար մեքենայի պայթեցման միջոցով իրականացված ահաբեկչության հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավոր է 5-ը,  այս մասին հայտարարել է Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզը, գրում է demokrathaber.org կայքը:

Այյըլդըզը հարձակման իրականացման համար մեղադրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը և հավելել, որ հարձակման ընթացքում մահացած ոստիկանի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել է՛լ ավելի մեծ կորուստներից:

«Մեր նահատակ ոստիկանը կանգնեցրել է մեքենան մինչ արդարադատության շենքին հասնելը, ահաբեկիչները հենց այդ ժամանակ փախել են ու պայթեցրել մեքենան»,- մանրամասնել է նահանգապետը՝ հավելելով, որ իրենց բուն նպատակին գրոհայինները չեն հասել: 


 


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր