Տեսանյութ.Օդին մեջ ամպամած բաներ տեսա.Պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ          «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ դատապարտյալը սպանության փորձ է կատարվել       Նոր,անսպասելի ախտանիշներ են հայտնի դարձել կորոնավիրուսով վարակման    

06 հուն 2017 11:30

ԱՄՆ-ն սիրիական կարգավորման հարցում սատարում է ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ջանքերը. Քերրի

Սիրիայի հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում ԱՄՆ-ն չի մրցում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ, այլ սատարում է այդ ջանքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք չենք մրցում, մենք սատարում ենք Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ջանքերը բանակցությունների հարցում»,- հայտարարել է Քերրին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նշել է, որ վերջին օրերին զրուցել է Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ, թե Աստանայի բանակցություններն ինչպես կարող են օգնել Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված Ժնեւի բանակցությունների շարունակմանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնություն է ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերին առաջարկել խաղաղ բանակցությունների գործընթացը շարունակել նոր հարթակում՝ Աստանայում:
Ակնկալվում է, որ Աստանայի հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 23-ի, իսկ Ժնեւում՝ փետրվարի 8-ին, Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հովանու ներքո:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր