17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

11 հուն 2016 16:27

«Իսլամական պետություն»-ն իր վրա է վերցրել Դամասկոսի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Դամասկոսի հարավում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
«Իսլամական պետության» զինյալները հայտարարել են, որ պատասխանատու են երկու պայթյունների համար: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երկրորդ պայթյունն իրականացվել է` գործի դրվելով պայթուցիկ սարք: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն` երկու պայթյունների հետևանքով զոհվել է 9 մարդ, 16-ը վիրավորվել է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր