17:55 - «Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել         17:38 - Սիրո երեք կարեւոր դաս, որոնք կանայք չափազանց ուշ են ըմբռնում      17:23 - Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները    

06 հուն 2017 20:45

Ռուսաստանը կրճատում է Սիրիայում իր ռազմական ուժերը, առաջինը կհեռանա «Ծովակալ Կուզնեցովը»

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է կրճատել Սիրիայում ՌԴ զինված ուժերի խմբավորումները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն: Այդ մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հակամարտության գոտին առաջինը կլքեն Հյուսիսային նավատորմի ավիակիր խմբի նավերը՝ ռուսական միակ «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ: Պուտինը համաձայնել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կրճատելու վերաբերյալ պաշտպանության նախարարության առաջարկի հետ դեկտեմբերի 29-ին:

Նույն օրը ռուսական իշխանությունները հայտարարել են, որ սիրիական կառավարությունը և զինված ընդդիմությունը պայմանավորվել են կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների սկսվելու մասին:
Դեկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Ռուսաստանի կազմած բանաձևը՝ ի պաշտպանություն Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունների և ընդդիմության հետ Դամասկոսի բանակցությունների մեկնարկի:

 

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր