13:00 - Գիտնականներն առաջին աստղային աստերոիդի հայտնաբերման մասին են հայտնել.Տեսանյութ         12:45 - Հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցող թուրք քաղաքապետին իր տեղը պետք է ցույց տալ. Փայլան      12:15 - Բռնաբարողը եւ իր զոհը նույն խցում են հայտնվել    

06 հուն 2017 20:39

Սաակաշվիլին ողջունել է Թբիլիսիի նախկին քաղաքապետի ազատ արձակումը և պահանջում է Վրաստան ժամանելու իրավունք

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ողջունում է «անօրինական ձերբակալությունից Գիգա Ուգուլավայի ազատ արձակումը»: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ մեկնաբանելով վերաքննիչ դատարանի որոշումը, որի համաձայն Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ազատազրկման ժամկետը կրճատվել է մինչև 1 տարի 3 ամիս և 22 օր, գրում է Грузия Online-ը: 
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը հայտարարվել է այսօր: Պետական միջոցների յուրացման մեջ մեղադրանքը վերաորակավորվել է որպես պաշտոնական լիազորությունները չարաշահում և հաշվի առնելով համաներման մասին օրենքը` պատիժը կրճատվել է 4 տարի 9 ամսից մինչև 1 տարի 3 ամիս և 22 օր: Ազատազրկման ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարի 9-ին՝ երեք օրից:
«Ես ուրախ եմ, որ նա կնշի Սուրբ ծննդյան տոնը իր երեխաների և ընկերների հետ: Գիգին հանցագործություն չի կատարել, չի իրականացրել սխալ գործողություններ այն հարցի առնչությամբ, որ առաջադրում էին Իվանիշվիլիի գրպանային դատախազները նրա դեմ ողջ այս ժամանակի ընթացքում: Այդկերպ այդ ազատազրկումը ոչ այլ ինչ էր, քան օլիգարխի անձնական վրեժի, սպառնալիքների արշավի մաս: Միևնույն ժամանակ, երևի ոչ մեկ արդեն չի կասկածում, որ այդ որոշումները չեն կայացնում դատախազները, փաստաբանները և դատարանները և որ մենք ինչպես ձերբակալության, այնպես էլ ազատարձակման դեպքում գործ ունենք ոչ թե իրավական որոշման, այլ Իվանիշվիլիի անձնական որոշմամբ: Այդ պատճառով մենք պետք է պահանջենք նրանից անմիջապես ազատ արձակել մյուս քաղբանտարկյալներին և ինձ իրավունք տրամադրել անհապաղ ժամանել Վրաստան ժողովրդի հետ հանդիպման և հունվարի 20-ին «Միացյալ ազգային շարժման» համագումարին մասնակցելու համար»,- գրում է Սաակաշվիլին:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր