22:23 - Թանկարժեք իրեր, որոնք բազմաթիվ դժբախտություններ կարող են բերել         21:30 - Կարեն Կարապետյանը՝ Ալագյազում իրեն դիմավորած քրեական հեղինակության եւ Ծառուկյանի 15 միլիարդի մասին (տեսանյութ)      21:00 - Մեր երկրում սատանա կա, պետք է քշել. Սասուն Միքայելյան    

06 հուն 2017 21:00

Բազմաթիվ ամերիկացի դեսպաններ պաշտոններից կհեռանան մինչեւ Թրամփի երդմնակալությունը

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը որոշում է ընդունել, որ Միացյալ Նահանգների «քաղաքական» դեսպանները պետք է պաշտոնները լքեն մինչեւ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ հունվարի 20-ը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «New York Times»-ը:

Հրամանն ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկվել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին: Խոսքն ամերիկացի այն դիվանագետների մասին է, որոնք պաշտոնների են նշանակվել գործող նախագահ Բարաք Օբամայի հետ կապերի շնորհիվ, մասնավորապես՝ Չեխիայում, Բելգիայում, Նոր Զելանդիայում եւ մի շարք այլ պետություններում:

Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Օբամայի նշանակած դիվանագետները նրա հետ միասին կհեռանան պաշտոններից, ինչպես եւ Սպիտակ տան հազարավոր քաղաքական գործիչներ:



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր