10:00 - «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել         09:49 - «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել. դա եղել է Սեյրան Օհանյանի օրոք      09:46 - «Իրատես». Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու բուն պատճառը այլ է եղել. նրան զգուշացրել էին    

07 հուն 2017 20:00

Էրդողանի իշխանությունները Թուրքիան հանձնել են ահաբեկչության ձեռքը. քեմալականների առաջնորդ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի իշխանությունը անցնող 15 տարիների ընթացքում քայլ առ քայլ Թուրքիան հանձնել է ահաբեկչության ձեռքը, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Քըլըչդարօղլուն երկրի իշխանություններին մեղադրել է ահաբեկչությանն ակնհայտ աջակցություն ցույց տալու մեջ և նշել, որ վերջիններս որևէ միջամտություն ցույց չեն տվել այն ժամանակ, երբ Թուրքիայի քաղաքները վերածվում էին ահաբեկիչներին ուղարկվող զենքի պահեստների, ինչպես նաև աչք են փակել, երբ գրոհայինները առանց որևէ խոչընդոտի Թուրքիայի տարածքով անցնում էին Իրաք և Սիրիա: 
Անդրադառնալով Թուրքիայի Մեջլիսում քննարկման դրված սահմանադրական փոփոխությունների նախագծին, որի կետերից մեկով առաջարկվում է անցնել կառավարման նախագահական համակարգի, Քըլըչդարօղլուն կոչ է արել ժողովրդին մտածել երկրի ապագայի մասին և չհանձնել Թուրքիան Էրդողանի միանձնյա իշխանությանը: 
«Մտածեք ձեր երեխաների մասին: Մտածեք ժողովրդավարության համար պայքարելով մահացած մարդկանց մասին»,- ասել է քեմալականների առաջնորդը: 

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր