16:20 - Ինչպե՞ս հաղթահարենք շոգն առանց խնդիրների եւ թունավորումների         16:05 - Պետք է որ պատերազմ չսկսվի. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)      15:50 - Սերժ Սարգսյանը նոր օրենքներ է ստորագրել    

07 հուն 2017 18:00

2017 թվականի ամենասպասված ֆիլմերը

Լավագույն ֆիլմերը, որոնք էկրաններին կհայտնվեն 2017թ.

Ամերիկյան Fandango տոմսային ծառայությունը կազմել է եկող տարվա 30 ամենասպասված ֆիլմերի ցանկը, որը գլխավորել է ռեժիսոր Ռայան Ջոնսոնի «Աստղային պատերազմներ. դրվագ 8» կինոնկարը։

Ֆիլմը Ջորջ Լուկասի հանրահայտ կինոպատման շարունակությունն է ու մեծ էկրանին է հայտնվելու դեկտեմբերի 14-ին:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Գալակտիկայի պահապանները. մաս 2» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որին հաջորդում է բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնի մասնակցությամբ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը:

Լավագույն տասնյակում են ներառվել սուպերհերոսների մասին ֆիլմերը`«Հրաշք կին», «Սարդ-մարդը. վերադարձ տուն», ինչպես նաև «Ֆորսաժ» և «Մոխրագույնի 50 երանգները» կինոնկարների շարունակությունները:

 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր