12:45 - Հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցող թուրք քաղաքապետին իր տեղը պետք է ցույց տալ. Փայլան         12:15 - Բռնաբարողը եւ իր զոհը նույն խցում են հայտնվել      12:00 - Օրվա ռոմանտիկ աստղագուշակ    

07 հուն 2017 19:00

Ամենատարբեր հատվածներում աճող անցանկալի մազերից ազատվելու պարզ բաղադրատոմս

 

Մարմնի և դեմքի ամենատարբեր հատվածներում աճող անցանկալի մազերից ազատվելու խնդիրը ծանոթ է միլիոնավոր կանանց: Իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների պարագայում անցանկալի մազերը կանացի կատարյալ գրավչությանը հասնելու ճանապարհի գլխավոր խոչընդոտն են:
Ներկայում առաջարկվող բազմաթիվ մեթոդներ ցանկալի արդյունք չեն տալիս` ապահովելով միայն կարճաժամկետ «մաքրություն»: Ուստի՝ Healthy Food Team  կայքն առաջարկում է միանգամայն բնական բաղադրատոմս, որը, ըստ աղբյուրի պնդման, տևական կիրառման արդյունքում ընդմիշտ կվերացնի անցանկալի մազերը: Նշվում է, որ մեթոդի կիրառման սկզբնական փուլում մազերը նկատելիորեն կնոսրանան ու կբարակեն և, վերջիվերջո, դրանց աճը կդադարի:

«Հրաշք» բաղադրատոմսը պատրաստելու համար հարկավոր է հասած ընկույզի (պոպոք) պինդ կեղև և ջուր: Կեղևն անհրաժեշտ է լավ չորացնել, հետո դնել ջեռոցի մեջ ու վառելու աստիճան «տապակել»։ Հետո պետք է գրեթե մոխրացած կեղևները մանրացնել ու վրան ջուր լցնել, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Լավ խառնեք և թողեք 15 ժամ։

Այնուհետև ստացված զանգվածը քսեք այն հատվածին, որտեղ աճում են ոչ ցանկալի մազերն ու թողեք ամենաքիչը 1.5 ժամ: Դրանից հետո ջրով լվացեք: Ցանկալի արդյունքի հասնելու համար այս գործընթացը կրկնեք օրական 3 անգամ: Իսկ երբ մազերը սկսեն նոսրանալ, կարող եք քսուքը կիրառել օրական 1 անգամ, մինչև որ անցանկալի «բուսականությունն» իսպառ վերանա:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր