22:17 - Եղանակը Հայաստանում. Հուլիսի 22-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հուլիսի 22      17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները    

08 հուն 2017 12:58

Վրաստանի վարչապետը, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հղում իր ղեկավարած պետության հայ քաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին՝ աղաղակող սխալներով

Արմեն Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Որ Վրաստանի վարչապետ Կիվիրիկաշվիլին հայերենով շնորհավորել է հայերիս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ նորմալ է, քանզի ցանկացած քաղաքակիրթ երկրի իրեն հարգող ղեկավար, բարոյական պարտք ունի շնորհավորելու իր երկրի քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնություններին կրոնական կամ ազգային տոների առթիվ: 
Կարծում եմ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել և պետք չէ իրար հերթ չտալով, ֆեյսբուքյան էջերում ու խմբերում անթաքույց հրճվանքով, ավետել այս լուրը՝ հոգեցուց և սրտառուչ խոսքեր հղելով Կիվիրիկաշվիլուն իր ղեկավարծ երկրի քաղաքացիներին կրոնական տոնի առթիվ շնորհավորելու համար: 
Արտառոցն այն է, որ մի աբողջ պետության վարչապետ, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հղում իր ղեկավարած պետության հայ քաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին աղաղակող սխալներով, ու սա առաջին դեպքը չէ և համոզված եմ ոչ էլ վերջինը, պարզապես Ա Մ Ո Թ է: 
Այս զավեշտալի, միաժամանակ տխուր փաստը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ ավելի քան 300.000 հայ քաղաքացի ունեցող Վրրաստան պետության վարչապետի աշխատակազմում կամ կառավարությունում չկա գեթ մեկ հայ, որ հայերենով գրագետ տեքստ գրի կամ գոնե ասի, բատոնո Գիորգի, ձեր չորս նախադասությունից բաղկացած շնորհավորական ուղերձում, չորսից ավել սխալ կա: 
Միակ հայերեն իմացողը, երևի, վարչապետի ելույթները գրողի համակարգչի google translate-ն է, էս խեղճ ռոբոտն էլ վրացերենից հայերեն էսքան կարող է թարգմանել:
Հ.Գ. Ռսի ասած. <<Хотят сделать хорошо, а получается как всегда>>.


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր