22:23 - Թանկարժեք իրեր, որոնք բազմաթիվ դժբախտություններ կարող են բերել         21:30 - Կարեն Կարապետյանը՝ Ալագյազում իրեն դիմավորած քրեական հեղինակության եւ Ծառուկյանի 15 միլիարդի մասին (տեսանյութ)      21:00 - Մեր երկրում սատանա կա, պետք է քշել. Սասուն Միքայելյան    

09 հուն 2017 10:45

Մուսալեռի նույն շենքում, որտեղ մահացած էին գտել ընտանիքի 3 անդամներին, 46-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում քիչ առաջ 1971 թվականին ծնված քաղաքացու դի է հայտնաբերվել։
Այսօր այն նույն շենքում,որտեղ հայտնաբերվել էին կնոջ,ամուսնու և երեխայի դիերը, հայտնաբերվել է նաև ծխախեղդ եղած տղամարդու դի:

Մուսալեռի գյուղապետարանից հայտնում են, որ տղամարդը մահացած է հայտնաբերվել նույն շենքում, որի մեկ այլ բնակարանում գազի արտահոսքից այսօր մահացած էին հայտնաբերվել երիտասարդ ամուսիններ՝ իրենց 4 ամսական երեխայի հետ:

ՀՀ ԱԻՆ ահազանգել են տղամարդու հարեւանները, որոնք նկատել են բնակարանից դուրս եկող ծուխը: Պարզվել է, որ մահացածը շենքի բնակիչ 46-ամյա Գագիկ Դավթյանն է:

 

Հանգամանքները պարզվում են:

 


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր