14:20 - Իրեր, որոնք ցանկալի չէ պահել տանը         13:58 - Մարտին Շուլցը Թրամփին, Պուտինին եւ Էրդողանին «ինքնակալ իշխողներ» է անվանել      13:41 - Վթար Գառնի գյուղում    

09 հուն 2017 11:00

Ինչպես է ազդում մարդու ծննդյան ամսաթիվը նրա առողջության ու կյանքի վրա

Գիտնականները պարզել են, որ մարդու ծննդյան ամսաթիվն ազդում է նրա կյանքի տևողության ու առողջական վիճակի վրա:
Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչ կերպ է մարդու ծննդյան ամսաթիվն ազդում նրա ճակատագրի վրա: Պարզվել է, որ աշնանը ծնված մարդիկ ավելի երկար են ապրում, քան գարնանը ծնվածները, գրում է gogetnews.info կայքը:
Գիտնականների հավաստմամբ՝ գարնան ամիսներին ծնվածները մոտ 40%-ով քիչ են ապրում մինչ խոր ծերություն, քան աշնանը ծնվածները:
Ձմռանը ծնվածներն ավելի հակված են շիզեֆրենիայի, սակայն ավելի քիչ են տառապում ալերգիաներով ու կարճատեսությամբ, ինչը չի կարելի ասել ամռանը ծնվածների մասին:
Նաև հաստատվել է, որ ուսման մեջ ավելի հաճախ հաջողության են հասնում սեպտեմբերին ու հոկտեմբերին ծնվածները՝ ի տարբերություն մայիսին ու ապրիլին ծնվածների:
Փորձագետների կարծիքով՝ ուսումնական տարվա վերջին ծնված երեխաներն ավելի վատ են հաղթահարում ուսման դժվարությունները, քան սեպտեմբերին ծնված նրանց տարեկիցները:
Գիտնականները նշում են, որ այս ուսումնասիրություններն անց են կացվել միայն մարդու կյանքի ու առողջության վրա ազդող գործոններն ուսումնասիրելու, այլ ոչ թե մահվան օրը և ճակատագիրը կանխագուշակելու համար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր