17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

09 հուն 2017 18:31

Թուրքիայում ոստիկանների հետ բախման արդյունքում պատգամավորներ են վիրավորվել

Անկարայում` Թուրքիայի խորհրդարանի դիմաց, սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում ակցիայի մասնակից 2 պատգամավոր մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: Անկարայի իրավաբանների ասոցացիայի, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) կոչով, այսօր Թուրքիայի խորհրդարանի դիմաց շուրջ 100 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ բողոքի ակցի է իրականացվել: Ակցիան դադարեցնելու վերաբերյալ ոստիկանների հորդորներին չհետևած ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման արդյունքում Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայից ընտրված պատգամավոր Նեջադի Յըլմազը և մեկ այլ պատգամավոր տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել: Խորհրդարանի դիմաց կազմակերպված ակցիայի իրականացման համար Անկարայի ոստիկանությունը նախապես թույլտվություն չէր տվել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր