14:15 - Հինգ բան, որ տղամարդիկ ցանկանում են հարաբերություններից         14:00 - Կենդանակերպի նշանների լուսավոր և մութ կողմերը      13:40 - Հայտնի է թե երբ կսկսվի մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը    

09 հուն 2017 21:05

«Ոսկե գլոբուսի» հաղորդավարի կատակը՝ քվեարկության ժամանակ Պուտինի միջամտության մասին (տեսանյութ)

Ամերիկացի կատակերգու-հաղորդավար Ջիմի Ֆելոնը «Ոսկե գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխության արարողության բացմանը կատակել է` ասելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազդեցություն է ունեցել կինոմրցանակի քվեարկության արդյունքների վրա:Ինչպես հայտնում է Entertainment Weekly-ն, իր մենախոսության ժամանակ Ֆելոնը նշել է, որ ձայների հաշվարկով «զբաղվել են Ernst և Young և Պուտինի փորձագետները»: Հաղորդավարն այսպես փոփոխել է Ernst & Young բրիտանական աուդիտորական և խորհրդատվական ընկերության անվանումը: Հիշեցնենք, որ «Ոսկե գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին Լոս Անջելեսում: Մրցանակաբաշխության հաղորդավարն է եղել Ջիմի Ֆելոնը:


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր