17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

10 հուն 2017 10:45

«ՉԻ».Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հորդորել է ավագանուն հավաքվել և նվիրվի քաղաքի կառուցման սուրբ գործին

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հորդորել է, որ Վանաձորի քաղաքապետարանում ավագանին վերջապես հավաքվի եւ նվիրվի քաղաքի կառուցման սուրբ գործին:
«ՉԻ» - Վանաձորի քաղաքապետարանում այնպիսի իրավիճակ է, որ Եկեղեցու միջամտությունն իսկապես չէր խանգարի: Առավելեւս, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ եկեղեցականներից մեկը նույնիսկ հալածանքների էր ենթարկվել (քրեական օրենսգրքում օգտագործվում է «միջին ծանրության մարմնական վնասվածքներ» բառակապակցությունը): Մի խոսքով՝ դեռ լավ է, որ Գուգարքի թեմը բանադրանքի չի ենթարկել Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտողներին:
Չնայած՝ եթե հաշվի առնենք այդ բոյկոտի պատճառները, եւ այն, թե ինչ հանգամանքներում է ընտրվել Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան հոգեւորականն իր ելույթում պիտի պախարակեր սողոմոնական ախտը եւ ավագանու որոշ անդամների հորդորեր ձերբազատվել դրանից:
Բայց եկեղեցին, ինչպես հայտնի է, պետությունից անջատ է եւ քաղաքականությանը չի խառնվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր