22:21 - Եղանակը Հայաստանում հունվարի 23-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 23      21:40 - Տղամարդիկ, ում չպետք է բաց թողնել    

10 հուն 2017 13:30

Մեծ Բրիտանիան առաջինը կկնքի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո առաջինն է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքելու հերթում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ հանդիպումից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բրիտանիայի արտգործնախարարը նշել է, որ Թրամփի վարչակազմը «փոփոխությունների շատ տպավորիչ ծրագիր» ունի: Միակ բանը, սակայն, որ չի փոխվի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սերտ հարաբերություններն են, հայտարարել է Ջոնսոնը:
«Մենք (Մեծ Բրիտանիան) ՆԱՏՕ-ի պաշտպանության հարցում ներդրմամբ երկրորդ մասնակիցն ենք: Մենք համաշխարհային անվտանգության հարցով գործունեությունում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերն ենք, և, իհարկե, մեծ գործընկերներ ենք ազատ առևտրի հարցով»,- հայտնել է նախարարն ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանատան Twitter-ում տեղադրված տեսանյութում:
Ջոնսոնը հայտարարել է նաև, որ Մեծ Բրիտանիան «առաջինն է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հերթում»:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր