20:45 - Պեսկովը Բուրյաթիայի դպրոցի հարձակումը կապել է համացանցի չարիքի հետ         20:30 - Ռուսական գազ տեղափոխող տանկերն ԱՄՆ չհասած հետ է վերադառնում      20:15 - Հմայիչ կնոջ 8 պատգամ    

10 հուն 2017 16:45

Վրաստանի փոխվարչապետն ու «Գազպրոմի» ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն. Վրաստանը հնարավոր է զիջումների գնա

Վրաստանի փոխվարչապետ, Էրեգետիկայի նախարար Կախա Կալաձեն Մինսկ աշխատանքային այցի շրջանակներում այսօր կհանդիպի «Գազպրոմ» ընկերության  ղեկավարության ներկայացուցիչների հետ: Կողմերը կքննարկեն ռուսական գազի տարանցիկ մատակարարումների վճարման հարցում 2017 թվականի համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Rustavi2.com-ը՝ հղում անելով Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը:
Վրաստանը հնարավոր է զիջումների գնա բանակցությունների հարցում: Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի տարածքով գազի տարանցման համար գումարով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական «կապույտ վառելիքի» ընդհանուր ծավալի 10 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից Վրաստանի տարածքով գազի տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին: Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել գալ համաձայնության:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր