22:17 - Եղանակը Հայաստանում. Հուլիսի 22-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հուլիսի 22      17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները    

10 հուն 2017 17:00

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևել ուսհաստատություններում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանմանը

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործման նկատմամբ՝ հետևելով, որ տեղերում մշտապես ապահովված լինի համապատասխան ջերմային ռեժիմը:

 


 
 
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր