22:17 - Եղանակը Հայաստանում. Հուլիսի 22-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հուլիսի 22      17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները    

10 հուն 2017 18:18

Դիմակ՝ թարթիչների աճը խթանելու համար

Գեղեցիկ, խիտ և երկար թարթիչներ, ցավոք, ամենքին չէ, որ բնությունը պարգևում է։ Անգամ նրանց, ովքեր ունեն այդպիսի թարթիչներ, հուզում է այն հարցը, թե ինպե՞ս կարելի է արագացնել դրանց աճը։ Ներկայացնում ենք միջոց, որը խթանում է թարթիչների աճը։ Սնուցող դիմակի պատրաստման համար կպահանջվի 1 ճաշի գդալ գերչակի յուղ, 1 թեյի գդալ հալվեի հյութ և մի քանի կաթիլ А վիտամինի լուծույթ։ Դիմակի բաղադրիչները հարկ է լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված։ Դիմակը թարթիչներին քսվում է բարակ վրձնով կամ բամբակով։ Գործողությունը կատարել երեկոյան՝ քնից 2-3 ժամ առաջ։ Քնից անմիջապես առաջ դիմակի մնացորդները թաթիչների վրայից հեռացրեք չոր բամբակով, որպեսզի առավոտյան կոպերն ուռած չլինեն։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր