17:55 - «Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել         17:38 - Սիրո երեք կարեւոր դաս, որոնք կանայք չափազանց ուշ են ըմբռնում      17:23 - Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները    

10 հուն 2017 13:40

ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 19 մեքենաներից 10-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում.Տեսանյութ

Հունվարի 1-8-ը Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, որոնցից 10-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Նրանցից 8-ը եղել են առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ մեկ մեքենայի խլացուցիչն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթեւեկելու համար: Հունվարի 1-8-ը մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները: Նրանք հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 27 ավտոմեքենա, որոնցից 2-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մյուսներն՝ այլ խախտումների համար:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր