23:00 - Օրվա խորհուրդ.Ապրիլի 25         21:02 - Բոլորի մոտ հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ բանակցելու      20:45 - Սկանդալային անուններ են հայտնվել Դինքի սպանության գործով մեղադրական զեկույցում    

10 հուն 2017 21:00

Թուրքիայի քրդամետ ուժերը զանգվածային ընդվզման կոչ են արել երկրում նախագահական համակարգի անցնելու առաջարկի դեմ

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը երկրի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու իշխող կուսակցության առաջարկի դեմ զանգվածային ընդվզման կոչ է արել ժողովրդին, գրում է թուրքական diken.com.tr կայքը: 
Նշենք, որ կուսակցությունը նաև հայտարարել է, որ Սահմանադրության մեջ փոփոխության շուրջ խորհրդարանական քվեարկությանն իրենց խմբակցությունը չի մասնակցի: 
Իրենց այս որոշումը Բիլգենը հիմնավորել է նրանով, որ կուսակցության երկու համանախագահներն ու 8 պատգամավոր դեռևս գտնվում են անազատության մեջ և զրկված են խորհրդարանական քննարկումներին ներկա գտնվելու ու քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում:
Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր