17:55 - «Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել         17:38 - Սիրո երեք կարեւոր դաս, որոնք կանայք չափազանց ուշ են ըմբռնում      17:23 - Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները    

11 հուն 2017 10:00

Հրապարակ». որտեղ է Ամանորն անցկացրել քաղաքական էլիտան. Վարչապետին էլ պահակ են թողել

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական էլիտան Ամանորն անց է կացրել դրսում: Դուբայում է եղել ԲՀԿ վերնախավը։ Երբեմնի կուսմրցակիցներ Մանուկյան Աբոն եւ Նաիրա Զոհրաբյանը Շարժայում արեւահարվել են՝ «ոտուգլուխ»: Հովիկ Արգամիչն եղել է Բեռլինում:
Սերժ Սարգսյանը հունվարի 3-ին մեկնել է Ծաղկաձոր, 4-ին` իր ֆինանսական «հովանավոր» Քլոսի՝ Աշոտ Արսենյանի ուղեկցությամբ` Բադեն-Բադեն: Ոմանց ասելով` բուժզննումների, մյուսների կարծիքով` խաղալու-լիցքաթափվելու: Եվ առաջին անգամ իր պաշտոնավարումից ի վեր` չմասնակցելով սբ Սարգիսում` Ճրագալույցի եւ Մայր տաճարում` Պատարագի արարողություններին:
Միակ մարդը, որ երկրից դուրս չի եկել վարչապետն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր