22:21 - Եղանակը Հայաստանում հունվարի 23-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 23      21:40 - Տղամարդիկ, ում չպետք է բաց թողնել    

11 հուն 2017 10:15

Հակառակորդը խախտել է հրադադարը շուրջ 50 անգամ, առավել ինտենսիվ՝ Մարտունու հատվածում. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ  դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: 
Ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից և նշում, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր